Skip to content
  • Մենյու
  • Մեր մասին
  • Կապ
  • Ընդհանուր պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Իմ հաշիվը

0
     
arm eng
     
arm eng

Գլխավոր \ Գաղտնիության քաղաքականություն

ԱՆՁԱՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

  1. Հարթակում գրանցված Պատվերի կատարումն ապահովելու, ինչպես նաև Հաճախորդների հետ կապ հաստատելու համար, կախված Պատվերի գրանցման եղանակից, հավաքագրում է հետևյալ անձնական տվյալները.

Հեռախոսազանգի միջոցով Պատվեր գրանցելու դեպքում.

  • Հաճախորդի անունը և/կամ ազգանունը,
  • Հաճախորդի հեռախոսահամարը,
  • Այն հասցեն, որտեղ պետք է առաքվի Պատվերը,

Կայքով կամ հավելվածով արագ Պատվերի գրանցման դեպքում.

  • Հաճախորդի հեռախոսահամարը,
  • Այն հասցեն, որտեղ պետք է առաքվի Պատվերը,
  • Հաճախորդի IP հասցեն,
  • Վճարման միջոցի մասին ինֆորմացիա, եթե վճարումը կատարվում է առցանց:

Կայքում գրանցված լինելու դեպքում.

  • Հաճախորդի անունը և/կամ ազգանունը,
  • Հաճախորդի հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն,
  • Հաճախորդի հասցեն,
  • Հաճախորդի IP հասցեն,
  • Վճարման միջոցի մասին ինֆորմացիա, եթե օգտատիրոջ հաշվին կցվում է վճարման միջոցը կամ Պատվերը կատարելիս վճարումը կատարվում է առցանց:

2. Հաճախորդի անձնական տվյալները հավաքագրվում են հետևյալ միջոցներով.

  • Երբ Հաճախորդը գրանցում է Պատվեր,
  • Կայքում բացում է օգտատիրոջ հաշիվ /լրացնում է Կայքում գրանցվելու հայտ/,
  • Երբ Հաճախորդը ուղղակի այցելում է Ընկերության կայք (այս դեպքում տեղեկատվությունը պահպանվում է «Cookies» բաժնում):

Վերոնշյալ հայտերը փաստացի լրացնելու կամ հեռախոսազանգով տվյալները տրամադրելու դեպքում համարվում է, որ Հաճախորդը տվել է իր համաձայնությունը իր անձնական տվյալները մշակելու համար: Հաճախորդի կողմից տրված համաձայնությունը հանդիսանում է այն իրավական հիմքը, որի ուժով Ընկերությունը մշակում է վերջինիս տվյալները: Անձնական տվյալները Ընկերությանը հասանելի են լինում այն պահից սկսած, երբ Հաճախորդը լրացնում է հայտերը, մինչև բաժանորդագրությունը դադարեցնելու պահը:

Բաժանորդագրության դադարեցման հայտը Հաճախորդի կողմից ուղարկվելուց անմիջապես հետո վերջինիս անձնական տվյալները կպահպանվեն դադարեցված բաժանորդների ցանկում՝ 2 /երկու/ տարի ժամկետով:

IP հասցեներից տվյալների ստացումը և «Cookies» բաժնում դրանց պահպանումը սկսվում է ավտոմատ կերպով այն պահին, երբ Հաճախորդը այցելում է Կայք:


3. Հաճախորդի անձնական տվյալները հավաքագրվում են հետևյալ նպատակներով.

  • Հաճախորդի հետ կապ հաստատելու համար՝ Պատվերը առաքելու և/կամ մատուցվող ծառայությունների առնչությամբ,
  • Գովազդային արշավներ կազմակերպելու համար, այդ թվում նաև այնպիսիք, որոնք Ընկերությունն իրականացնում է իր Գործընկերների հետ համատեղ,
  • Հաճախորդների պահանջներին համապատասխանող սպասարկման որակի ապահովման համար,
  • Սպասարկման որակի բարձրացման նպատակով, ինչպես նաև Կայքի բարելավման համար:

Բացի վերոնշյալից, Հաճախորդի անձնական տվյալները կարող են մշակվել ուղարկվող մարքեթինգային հաղորդագրությունները անհատականացնելու համար: Նշված նպատակով Ընկերությունը ուղարկում է համապատասխան մարքեթինգային հաղորդագրություններ (այդ թվում էլ. փոստով, փոստով, հեռախոսով, բուկլետների միջոցով, կարճ հաղորդագրությամբ կամ առցանց գովազդով) ինչպես իր կողմից, այնպես էլ վերջինիս գործընկերների կողմից առաջարկվող ծառայությունների վերաբերյալ: Առցանց գովազդը կարող է ցուցադրվել Կայքում և գործընկերների ինտերնետային կայքերում, ինչպես նաև առցանց լրատվամիջոցներով:


4. Անձնական տվյալների փոխանցումը երրորդ անձանց.

Ընկերությունը Հաճախորդի անձնական տվյալներ չի վաճառում, չի փոխանցում այլ անձանց, այլ տրամադրում է միայն այն Գործընկերոջը, ումից գրանցվել է Պատվերը: Ինչպես նաև Հաճախորդի հասցեն և հեռախոսահամարը տրամադրում է Առաքիչին՝ Պատվերը առաքելիս Հաճախորդի հետ կապ հաստատելու համար: Պետք է հաշվի առնել, որ վերջիններս պարտավորվում են գաղտնի պահել Հաճախորդի տվյալները և օգտագործել միայն Պատվերը կատարելու նպատակով:

Բացառություն են կազմում ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերը, ինչպես նաև այն կողմերը, ովքեր Պայմաններով որևէ գործընթացում ունեն ուղղակի ներգրավվածություն օրինակ` բանկերը, հաշվապահական ընկերությունները, իրավաբանական ծառայություն մատուցող ընկերությունները և այլն: Վերջիններս չեն հանդիսանում երրորդ կողմ՝ պայմանով, որ պարտավորվում են պահպանել անձնական տվյալները մշակելու սույն կանոնները և պահպանել դրանց գաղտնիությունը, ինչպես Ընկերության աշխատակիցները: Սույն կետում նշված անձինք Հաճախորդի անձնական տվյալները իրենց փոխանցվելու նպատակը իրականացնելուց հետո պարտավոր են ջնջել Հաճախորդի տվյալները: Այնուամենայնիվ, Հաճախորդի վերաբերյալ ոչ անձնական տեղեկությունները կարող են տրամադրվել այլ անձանց մարքեթինգի, գովազդի կամ այլ նպատակներով:

Հետևեք մեզ
Աշխ․ ժամեր

Երկ - Ուրբ 08:00 - 23:00

/
Prepa logo footer
Կապ
+374 95 300 300
Info@prepa.am
Հասցե

ք․ Երևան, Ամիրյան 4/6 // Թումանյան 21

© Prepa. Բոլոր իրավունքները պաշտպանված են։