Մեր պատմությունը
Prepa-ն առողջ և արագ սննդի ցանց է, որը լավագույնս համապատասխանում է առողջ ապրելակերպին: Մեր ռեստորանները մատուցում են
թարմ, համեղ և սննդարար մթերքներ: Յուրաքանչյուր ուտեստ պատրաստվում և մատուցվում է սիրով, որը հագեցած է առողջ ճարպերով,
մանրաթելերով և սպիտակուցներով:
Prepa-ն ստեղծվել է մի կնոջ կողմից, ով առաջարկում է ճաշի/ընթրիքի առավել հեշտ տարբերակներ: Երբեմն զբաղվածության պատճառով
դժվար է արագ և առողջ սնունդ գտնել: Prepa-ն ստեղծվել է առողջ և արագ սննդի միջև առկա բացը մեկընդմիշտ կամրջելու համար:
Մենք ստեղծել ենք մի վայր, որպեսզի ձեզ զգաք հարմարավետ և կարողանաք օգտվել ճաշացանկից օրվա ցանկացած ժամի: Անկախ նրանից,
թե դուք մարզիկ եք, գրասենյակի աշխատակից, թե սննդի մասնագետ, մեզ մոտ կգտնվի Ձեզ համար համապատասխան սնունդ։
Prepa-ն հոգ է տանում այն բաղադրիչների մասին, որոնցով մենք սնվում ենք: Մենք օգտագործում ենք միայն թարմ և բարձրորակ մթերքներ
և ամեն օր պատրաստում ենք մեր ուտեստները զրոյից: Մենք ձգտում ենք ազդեցություն թողնել համայնքի վրա ոչ միայն ճաշի կամ ընթրիքի
համար սնունդ տրամադրելով, այլ ստեղծելով մարդկանց համայնք, որը գնահատում է իրենց առողջությունն ու սննդի որակը: